Ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի օգտագործման հետևանքով հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:
Ալկոհոլամոլի, թմրամոլի կամ թունամոլի կողմից հանցանք կատարելու դեպքում դատարանը պատժի հետ միաժամանակ կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, եթե այդ հակման պատճառով առկա է նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:
Հարբած վիճակում հանցանք կատարած անձը ոչ միայն քրեական պատասխանատվությունից չի ազատվում, այլև հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են:
Աղբյուրը` Իրավաբան.net