Աշխատողները կարող են ստանալ հիվանդության նպաստ․ ՍԱՊԾ

Վարձու աշխատողներին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրից:

Այս մասին հայտնում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը։

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ oրացուցային տարվա ընթացքում 60 oրացուցային oրից ոչ ավելի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել