Համայնքի գրեթե բոլոր բակերն ու փողոցները տարիներ շարունակ անտեսված լինելու արդյունքում գտնվում են անբարեկարգ և քարուքանդ վիճակում. Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտարարություն է տարածել. «Համայնքապետարանը հայտարարել է ասֆալտապատման փոսային աշխատանքների մրցույթ, որի արդյունքներն ամփոփելուց և մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո ( մոտավորապես 20 օր), նաև եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն անմիջապես կմեկնարկեն: Այս համատեքստում հարկ է նշել, որ համայնքի գրեթե բոլոր բակերն ու փողոցները տարիներ շարունակ անտեսված լինելու արդյունքում գտնվում են անբարեկարգ և քարուքանդ վիճակում, անհարմարություններ պատճառելով ևʼ անցորդներին, ևʼ վարորդներին, որի համար հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: Բյուջեի ներկայիս հարյուրավոր միլիոն պարտքի պատճառով ցավոք հնարհավոր չէ միանգամից իրականացնել լայնածավալ ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Անհրաժեշտությունից ելնելով այժմ փոսային նորոգումներ կկատարվեն առավել անհրաշեժտ հատվածներում, իսկ տավա ընթացքում կիրականացվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքներ:

Այս գործընթացի իրականացման ընթացքում խոստանում եմ լինել շատ խիստ և հետևողական որակի պահպանման հարցում, որպեսզի հետագայում թերությունների վերականգնման կարիք չլինի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել