Հատուկ Կադաստրի կոմիտեի համար ձեռք բերված 2 նոր «Ռենո» ավտոմեքենաները հասան․ ԿԿ

Հատուկ Կադաստրի կոմիտեի համար ձեռք բերված և ձևավորված (հեղինակ՝ Braind ընկերություն) երկու նոր «Ռենո» ավտոմեքենաները քիչ առաջ հասան Կոմիտեի գլխավոր շենք։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։

Մեքենաները փաստաթղթեր և գրենական պիտույք կտեղափոխեն մարզային գրասենյակներ՝ բոլորի աչքին սովոր դարձնելով ամբողջ համակարգի խնամված, մտերմիկ ու հաճելի նոր իմիջը։

Այսօր հնչած «Բարո′վ վարեք» մաղթանքն առայժմ հասցեատեր չունի։ Չնայած Կոմիտեի բոլոր վարորդներն էլ ցանկանում են վարել այդ մեքենաները, բայց ընտրությունը դեռևս չի կայացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել