Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին:
Թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309 –րդ հոդվածի 1 –ն մասով և 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
«Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է նաև Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արաք կատարելու համար»,-նշեց նա: