«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ին անհրաժեշտ է սկսնակ իրավաբան:
Պահանջվող հմտություններ՝
-Բարձրագույն իրավաբանական կրթություն,
-ՀՀ քաղաքացիական օրենսդրության իմացություն,
-ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվային իրավական ակտերի իմացություն,
-Պետական և նոտարական մարմինների հետ շփման հմտություններ,
-Գերազանց հաղորդակցման հմտություններ,
-Թիմում աշխատելու ունակություն,
-Վերլուծական մտածողություն,
-Խորհրդատվական հմտություններ,
-Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
-Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
-MS Office իմացություն։
Աշխատանքի նկարագրություն.
-Պայմանագրերի և համաձայնագրերի կազմում,
-Ընկերությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և դրանց հետ կապված իրավաբանական կարծիքների և եզրակացությունների տրամադրում,
-Գործատուի ներքին իրավական փաստաթղթերի մշակում,
-Կազմակերպության իրավունքների պատշաճ ներկայացում ՀՀ պետական մարմիններում և ՀՀ նոտարական պալատներում,
-Կազմակերպության կողմից կնքված պայմանագրերի արխիվացում և հաշվառում,
-Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում։
Մանրամասների համար այցելեք՝ այստեղ