Ազգային ժողովում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Օրենքի նախագծի կարգավորման առարկան աշխատանքային և զինվորական կենսաթոշակների նվազագույն շեմ սահմանելուն առնչվող հարաբերություններն են: Նախագծով կենսաթոշակների նշված տեսակների համար սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` այդ չափը սահմանելու լիազորությունը վերապահելով Կառավարությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով՝ այժմ Հայաստանում կա 18 հազար կենսաթոշակառու, որոնք ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ և առաջարկվում է նրանց վճարվող կենսաթոշակի չափ սահմանել նվազագույն կենսաթոշակի չափը, այսինքն 25.500 դրամը:
Հարկ է հաշվի առնել, որ կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակով Կառավարությունը որդեգրել է աղքատության պարենային գծից ցածր կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացնելու քաղաքականություն: Այդ մոտեցումն ամրագրված է ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 – 2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 10-րդ միջոցառման 1-ին կետում:
Նշված նպաստների չափերն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Կառավարությունն արդեն իսկ բարձրացրել է 2019 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս ստեղծվել է իրավիճակ, երբ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակի չափն ավելի ցածր է, քան պահանջվող աշխատանքային ստաժ չունեցող նպաստառուների նպաստի չափը:
Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ և նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակներն ավելացնել 2019 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունը օրենքն ընդունվելու հետո միայն կարող է սահմանել կենսաթոշակների նվազագույն չափերը, որից հետո կկատարվի 2019 թվականի հունվարի 1-ից հետո վճարված կենսաթոշակների վերահաշվարկ և տարբերությունը կվճարվի կենսաթոշակառուներին:
Ելնելով վերագրյալից` քանի որ աղքատության պարենային գծից ցածր կենսաթոշակների չափերը կարող են բարձրացվել միայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո: