Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայումս «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 ՀՀ դրամ սպառողական վարկերի վրա, ինչի կապակցությամբ այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիները առերեսվում են հնարավոր չարաշահումների հետ կապված խնդրի, մասնավորապես տարեկան փաստացի տոկոսադրույքը և այլ անհրաժեշտ տեղեկությունները պայմանագրում չներառելու արդյունքում:
Խնդիրը կարևորում եմ նաև ներկայումս լայն տարածում ունեցող փոքր վարկերի համատեքստում, երբ շատերը սպառողական նպատակներով վերցնում են մինչև 100.000 ՀՀ դրամ վարկ…
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում ենք ներկայացնել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, համաձայն որի օրենքի պահանջները կտարածվեն բոլոր սպառողական վարկերի վրա՝ անկախ գումարի չափից»: