«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացում է կատարվել։
Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար պետք է վճարել․
ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասը հազարից մինչև քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ երեսուն հազարից մինչև հիսուն հազար ՀՀ դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար ՀՀ դրամ:
Օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարի, սեպտեմբերի 26-ին։