Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքրայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարտի 22-ին հաստատված` Երևանի 2019 բյուջեի փոփոխություններով նախատեսվել են միջոցներ առաջին անգամ մանկապարտեզներում հակահրդեհային համակարգեր ներդնելու համար (ծրագիրը շարունակական է լինելու):
Երևանյան ոչ մի մանկապարտեզ չունի հակահրդեհային համակարգ:
Միաժամանակ մանկապարտեզների աշխատակազմերի աշխատավարձերը կբարձրանան մոտ 20%-ով: