Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար մեղադրվողը արդարացվեց. պաշտպան

Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնում է, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ա. Ադամյանի, հրապարակել էր արդարացման դատավճիռ՝ հռչակելով իր պաշտպանյալի անմեղությունը:

«Հարկ է նշել, որ պաշտպանյալիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը առաջացրել է ծանր հետևանքներ):

Քրեական գործի ընթացքում իրականացվել էր թվով 4 դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որոնց եզրակացությամբ էլ հստակ ամրագրվել է, որ իմ պաշտպանյալն որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքի հետ:

Հատկանշական էր, որ դատախազը մեղադրական ճառով պահանջում էր 4 տարվա ազատազրկում:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը /Նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյան, դատավորներ՝ Վ. Ռշտունի, Ս. Համբարձումյան/ մերժեց դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ արդարացման դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ…

Երիցս պնդել և շարունակում եմ պնդել, որ ոչ մի անմեղ անձ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել