Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացիներ’, խնդրում ենք ձեզ զերծ մնալ ապօրինի հողազավթումներից, ինքնակամ շինություններ կառուցելուց և բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ շինություներ կառուցելուց:
Հարգելի բնակիչներ ապօրինություններից և անօրինականություններից,ինչպես նաև տուժ ու տուգանքներից զերծ մնալու համար կարող եք նախապես դիմել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժին`(վարչական շենք,2-րդ հարկ,301 սենյակ) անվճար խորհրդատվություն ստանալու համար:
Հեռ. (010)51-85-49, (098)06֊09֊04 Բարխուդարյան Արման»,-նշված է հայտարարության մեջ։