Եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով․ կառավարությունը՝ գյուղատնտես դառնալ ցանկացողների համար

Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես:

«Օգտվեք գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:

Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։

Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։

Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։

Ավելին՝ https://bit.ly/2u5sQEu»,-նշված է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել