Քաղաքապետարանը՝ մանսարդները քանդելու լուրերի մասին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

《Կայքերից մեկում այսօր հրապարակված տեղեկության վերաբերյալ տարընթերցումների տեղիք չտալու համար հայտնում եմ, որ քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր։
Խոսքը տարբեր տարիներին տարերայնորեն կառուցված մանսարդները ընդհանուր տեսքի բերելու գործընթացի մասին է, որը նպատակ ունի գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս ներդաշնակեցնելու փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին》։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել