Քաղաքապետարանի աշխատակիցներին բենզին կտրամադրվի. որոշված է նաև չափը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 11-ին որոշում է ստորագրել որպես օգնություն (անհատույց) հատկացվող բենզինի բաշխման վերաբերյալ: Որոշման մեջ ասվում է.

«Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով.

1. Հաստատել, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի հավելված N7-ի աղյուսակ 1-ի «Տրանսպորտային նյութեր» հոդվածին համապատասխան ձեռքբերվող, ինչպես նաև 01.01.2019թ. դրությամբ առկա մնացորդի, որպես օգնություն (անհատույց) հատկացվող հեղուկ վառելանյութի (բենզին) բաշխումը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել.

  1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված հեղուկ վառելանյութը (բենզին) ամսական քանակներին համապատասխան հատկացնել սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերին,
  2. սույն որոշման հավելվածում նշված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերին` սույն որոշման 1-ին կետում նախատեսված հեղուկ վառելանյութի (բենզին) բաշխման վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն։

3. Սահմանել, որ.

  1. սույն որոշման 1-ին կետում նախատեսված հեղուկ վառելանյութի (բենզին) ստացման, բաշխման և հաշվառման համար պատասխանատու են սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերը,
  2. ստորաբաժանումների հաշվետու ամսվա հաշվետվություններով չբաշխված հեղուկ վառելանյութի (բենզին) մնացորդը ներառվում է հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հասանելիք քանակի մեջ։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

6. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել