Քաղաքապետի որոշմամբ Երևանի դպրոցներից մեկը նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Մ.Սարյանի անվան հ. 86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2019թ. փետրվարի 26-ի նիստի համար 48 արձանագրությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 04. 03.2019թ. hամար 12/15831 զեկուցագիրը`

1.«Երևանի Մ.Սարյանի անվան հ.86 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Դիաննա Ռաֆիկի Հայրապետյանի հետ 2019 թվականի մարտի 11-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /11.03.2019թ.–11.03.2024թ./:

2. «Երևանի Մ.Սարյանի անվան հ.86 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական գծով տնօրենի տեղակալ Գայանե Մխիթարյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությոնների կատարումից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել