Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը հայցադիմում է ներակայացրել դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Դատավորը պահանջում է 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-9 որոշումն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք՝ ՀՀ Նախագահի 16.01.2019թ. թիվ ՆՀ-9-Ա հրամանագիրը՝ «Տիգրան Գրիգորյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին» վերացնել և բարենպաստ վարչական ակտ, այն է՝ «Հանրապետության նախագահին առաջարկել Հովհաննես Խաչիկի Ղազարյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար», ընդունելուն պարտավորեցնել: