Վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Որոշ սուբյեկտեր հանդգնում են նույնիսկ այդ սարքավորումներով որոշել պտղի սեռը, հղիության վաղ փուլերում (սկսած 5 շաբաթականից) ինչով նպաստում են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, որի արդյունքում մեր երկրում հարյուրավոր նորածիններ պարզապես չեն ծնվում։
Նմանատիպ սարքերի և մեթոդների կիրառումը արգելված է աշխարհի շատ զարգացած երկրներում։
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և մատուցվող ծառայությունների մտահոգիչ ծավալները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է մեր ազգաբնակչությանը զերծ մնալ նմանատիպ «հրաշագործ» սարքերով կամ մեթոդներով ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց։