Հարկավոր է հարգել սրճարանների սեփականատերերի շահերը. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարկավոր է հարգել սրճարանների սեփականատերերի շահերը.

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՐԳԵԼ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐԸ (մոռանանք կանաչի մասին)՝

հարյուրավոր այն սրճարանների, որոնք հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում, որովհետև մի քանի հոգի, օգտագործելով իշխանական լծակները, անօրինական թույլտվություն են ստացել իրենց գործունեությունը ծավալելու Օպերայի շրջակայքում՝ քաղաքի ամենաբանուկ հատվածում՝ իրենց վրա կենտրոնացնելով զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների գերակշիռ մասին: Պետք է պաշտպանել նաև հազարավոր այն աշխատակիցների շահերը, ովքեր ազատվել են աշխատանքից կամ ստացել են նվազագույն աշխատավարձ, որովհետև անարդար մրցակցային պայմաններում հայտնված իրենց գործատուները չեն կարողացել բավականաչափ հասույթ ստանալ, որ հնարավոր լինի վճարել գրանցված աշխատակիցների աշխատավարձն ու եկամտային հարկը, այն դեպքում, երբ օպերայի շրջակայքում հայտնված մրցակիցներից մի քանիսը նույնիսկ աշխատակիցներին չեն գրանցել:

Հետևաբար՝ համաքաղաքացիներիս կոչ եմ անում, աջակցելով քաղաքապետարանին, ամեն գնով պաշտպանել Երևան քաղաքի սրճարանային բիզնեսի և հազարավոր աշխատակիցների իրավունքները»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել