Պատգամավորը առաջարկում է թույլատրել խորհրդականի պաշտոն զբաղեցնել 25 տարին լրացած անձանց

Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ է ներկայացրել նոր օրինագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքում:

Պատգամավորը առաջարկում է փոխել օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը:

«5. Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք»,-Վաղարշակ Հակոբյանը առաջարկում է թույլ տալ, որպեսզի խորհրդականի պաշտոնը զբաղեցնեն 25 տարին լրացած անձիք:

Նա նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրային ծառայության արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ 25 տարին լրացած անձանց համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խորհրդականի պաշտոն զբաղեցնելու իրավական հնարավորության ստեղծման միջոցով այդ հայեցողական պաշտոնում մասնագիտական բարձր ունակություններով և կոմպետենցիաներով օժտված անձանց ներգրավում և նրանց
ներուժի օգտագործում հանրային իշխանության իրականացման ապահովման բնագավառում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել