Քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից:
Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։
Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթեց։
Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում»։