Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։


