Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հաշվի առնելով «Արմենիա վայն» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 27.02.2019 թվականի գրությունը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N42-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը՝
1.Թույլատրել «Արմենիա վայն» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գինու արտադրության անհատականացման միջոց հանդիսացող «Գրանդ Երևան» և «Երևան 782 ՄԹԱ» ապրանքային նշաններում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունները տրվում են 2019 թվականի համար»: