Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները այս պահին «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում գործողություն են իրականացնում:
«Պատճառը տնտեսվարողների կողմից էլեկտրականության ապօրինի օգտագործման փաստն է»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: