ԵԱՀԿ-ն աջակցելու  է Հայաստանում մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին․ կառավարության զեկույց

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Զեկույցում նշվում է, որ 2018թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե 22,5 մլրդ դրամը: Նույն հատկանիշներով ամբողջ 2017թ-ի ընթացքում հարուցվել է 846 քրեական գործ, որոնցից 655 քրեական գործ կարճվել է, իսկ վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե ընդհամենը 6,5 մլրդ դրամը:

«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ  համագործակցության արդյունքում մշակվել, դոնորների հետ քննարկվել և 2019 թ. հունվարից մեկնարկել է համատեղ ծրագիր, որի շրջանակներում ԵԱՀԿ-ն աջակցելու  է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին»,-նշվում է զեկույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել