Գազի 100 դրամ սակագինը նվազել է 20 դրամով, իսկ հոսանքի 40 դրամ սակագինը՝ 10 դրամով․ կառավարությունը ամփոփել է գրանցած արդյունքները

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Կառավարությունը նախանշել էր նաև հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացման ուղին:

Զեկույցում նշվել է, որ կառավարության գործունեության կրթության ոլորտի միջոցառումները  ուղղված են եղել կրթության որակի, մատչելիության և հասանելիության բարելավմանը` համակարգի բովանդակության և մեթոդների արդիականացման, կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Հետևողականորեն ապակուսակցականացվել են կրթական հաստատությունների ղեկավար մարմինները :

«Գործուն քայլերի միջոցով կառավարությանը հաջողվել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման, ինչպես նաև խմելու ջրի սակագնի բարձրացում թույլ չտալու միջոցով թեթևացնել սոցիալապես անապահով խմբերի ծախսային բեռը։ Անապահով խավերի համար գազի 100 դրամ սակագինը նվազել է 20 դրամով, իսկ հոսանքի 40 դրամ սակագինը՝ 10 դրամով:

Կենսաթոշակների նվազագույն շեմի բարձրացումը կնպաստի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության կրճատմանը, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում նոր կարգավորումների ներդրման միջոցով հաջողվել է աշխատողների լայն շրջանակի համար որոշակիորեն բարձրացնել աշխատավարձերը։

Կառավարության նախաձեռնությամբ վարկավորման պայմանների նշանակալի բարելավման միջոցով Հայաստանի հիփոթեքային ոլորտում աննախադեպ աշխուժություն է արձանագրվել։ Համակարգում հիփոթեքային վարկային պորտֆելը աճել է 20% – ով, իսկ բացարձակ մեծությամբ՝ շուրջ 50 միլիարդ դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել