Բանտերի վատ վիճակի պատճառով չի կարելի մարդկանց, առանց նախապայմանների ու նախապատրաստելու, արհեստականորեն մոտեցնել ազատմանը․ Արշակ Գասպարյան

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ  Արշակ Գասպարյանը իր կարծիքն է հայտնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ, որը օրենսդիրը չընդունեց․ «Վաղուց չէի գրել, ուստի մի փոքր ուշացած՝ կալանավորման 1 օրը 1,5 օր հաշվելու վերաբերյալ, կարծիքս հետևյալն է․

1․ Սա, անշուշտ, մարդասիրական մոտեցում է, ու նման մոտեցում տարբեր ժամանակներում ունեցել են նույնիսկ եվրոպական երկրները, բայց սրանից վաղուց հրաժարվել են

2․ սա ևս, համաներման պես, մի տեխնիկական ու շատ արհեստական քայլ է բանտերը բեռնաթափելու ուղղությամբ, ինչի խնդիրն այսօր մենք չունենք

3․ բանտերի վատ վիճակի պատճառով չի կարելի մարդկանց, առանց նախապայմանների ու նախապատրաստելու, արհեստականորեն մոտեցնել ազատմանը

4․ Քննիչների պատշաճ ջանասիրության բացակայության պատճառով, չի կարելի մարդուն երկար պահել կալանավորված վիճակում

5․ Օրերի, ամիսների ու տարիների հաշվարկն, իր ողջ սուբյեկտիվությամբ հանդերձ, պետք է ծառայեցնել դատապարտյալի պատրաստակամության ու պատրաստվածության ձևավորմանը և ո՛չ արհեստականորեն բանտի դռներին մոտեցնելուն

6. Ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք, նույնիսկ, իմպերատիվ կերպով, միտված են կալանավորման՝ ամենասակավ դեպքերում ու ամենակարճ ժամկետով կիրառելուն»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել