Բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ. Հրազդան քաղաքում բացվեց սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն

Տարածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն,Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին. այսուհետև այս 4ծառայությունները Հրազդան քաղաքում կգործեն 1 հարկի տակ:

Նախկինում բոլոր այս ծառայությունները քաղաքում տեղակայված էին տարբեր վայրերում` հիվանդանոց, մարզպետարանի շենք,այժմ կգործեն 1 պատուհանի սկզբունքով` քաղաքացին կենտրոնում կստանա իր բոլոր հարցերի պատասխանները:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ այսօր Հրազդան քաղաքում բացվեց համալիր սոցիալականծառայությունների կենտրոնը: Ծրագիրն ուղղված է համալիր և ինտեգրացված սոցիալական ծառայությունների ստեղծմանը: 1400մ քառ. ընդհանուր տարածքով շենքը հարմարեցված է քաղաքացիների սպասարկման համար, հաշվի են առնված նաևհաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի պայմանները:

«Սա ևս մեկ քայլ է քաղաքացիներին ավելի մոտ լինելունրանց խնդիրներին ավելի արագ և հեշտ լուծումներ տրամադրելուհամարԱյսօր մենք խնդիր ունենք ծառայությունները քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելուայս առումովակնկալում եմ աշխատակիցների ու պատասխանատուների աջակցությունըովքեր պետք է աշխատեն մարդկանց հետ,ովքեր պետք է աջակցեն կառավարությանըհամայնքին ոչ միայն թեթևացնել քաղաքացու հոգսըայլև ապահովելզբաղվածությանսոցիալական և այլ ծրագրերից օգտվելու իրավունքները», – իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նաև ուրախությամբ նշեց, որ երբ աշխատակիցներն ավելի լավ պայմաններում են աշխատում, նշանակում է` իրենք ավելի լավծառայություններ կմատուցեն: «Մեր ջանքերն ու նպատակները նույնն ենմենք պատրաստակամ ենք աջակցելնախարարությանը մատուցելու ավելի բարձր որակիհարմար և մատչելի սպասարկում», – նշեց Համաշխարհային բանկիսոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում գործառնությունների գծով խորհրդատու Վահան Դանիելյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորեց աշխատակիցներին կենտրոնի բացման առիթով` ընդգծելով, որսպասարկումը պետք է լինի քաղաքացիակենտրոն, և կենտրոնի յուրաքանչյուր աշխատակից պիտի գիտակցի, որ քաղաքացուհետ առնչվելիս ինքը մի ամբողջ պետություն է ներկայացնում:

Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող և ղեկավար Վահագն Գրիգորյանի խոսքով`սա նմանատիպ երկրորդ ծրագիրն է, առաջինի շրջանակներում արդեն իսկ բացվել է 19 կենտրոն, երկրորդ ծրագրով կառուցվել է7-ը, մինչև 2020 թվականի ավարտը նախատեսվում է ունենալ 37 կենտրոն ՀՀ տարբեր մարզերում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել