Կենսաթոշակների վճարումը չի ուշանա

Սոցիալական ապահովության ծառայությունը 2019 թվականի մարտի 1-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մարտ ամսվա կենսաթոշակները հանրապետությունում կսկսվեն վճարվել մարտի 5-ից:

Գործող օրենսդրության համաձայն՝ տվյալ ամսվա կենսաթոշակը վճարվում է ամսվա երրորդ աշխատանքային օրվանից և որոշ լրատվամիջոցների «մարտ ամսվա կենսաթոշակների տրամադրումը փոքր-ինչ կուշանա» ձևակերպումն իրականությանը չի համապատասխանում: Սույն թվականի մարտ ամսվա 3-րդ աշխատանքային օրը մարտի 5-ն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել