Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:
Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»:
Հավելենք, որ մարտի 4-ի գիշերը, հրապարակախոս Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում, գրել էր, որ իր վրա են հարձակվել «Ռեստարտ» խմբի անդամները:
«Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։
1. Խուլիգանական հարձակում։
8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
2. Առևանգման փորձ։
Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց:
Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։
Հիշեցնեմ վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց»,-ավելի ուշ նշել էր նա։