Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
Ստեղծել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»: