Նախագահը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսին դիվանագիտական աստիճան է շնորհել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել