Քաղաքապետը հաստատել է դպրոցական օլիմպիադաները նախապատրաստող և անցկացնող կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 20-ին կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է դպրոցական օլիմպիադաները նախապատրաստող և անցկացնող կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմերը:

Քաղաքապետի կարգադրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011թ. ապրիլի 5-ի «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» համար 280-Ա հրամանի հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 2018թ. դեկտեմբերի 18-ի «ՀՀ դպրոցականների 2018-2019 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների /մաթեմատիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ինֆորմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն/ անցկացման ընթացակարգերը հաստատելու մասին» համար 1689-Ա/2  հրամանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 22.01.2019թ. առաջարկությունը՝

  1. Հաստատել ՀՀ դպրոցականների՝ 2018-2019 ուստարվա առարկայական օլիմպիադաների` Երևանի տարածքային և քաղաքային փուլերը նախապատրաստող և անցկացնող կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմերը՝ համաձայն համար 1, 2 և 3 հավելվածների:
  2. Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
  3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել