Հատուկ քննչական ծաառայության քննիչի որոշմամբ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը վերացվել է: Նշենք, որ վերջինս «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։