Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
Հավելենք նաև, որ փետրվարի 28-ին, կառավարության նիստի ժամանակ, գործադիրի անդամները որոշում ընդունեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար հատկացնել՝ 12 միլիոն 887 հազար 600 դրամ: