«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններից կարևոր դրույթներ.Մնացական Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետք Մնացական Բիչախչյանը հայտնում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների մասին.

1. Եթե անձը ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացի է, այլ պետություն մշտական բնակության է մեկնել մինչև 1995թ. նոյեմբերի 28-ը, մինչև նշված ժամկետը չի ստացել այլ պետության քաղաքացիություն, կհանդիսանա ՀՀ քաղաքացի, եթե դիմի և ստանա ՀՀ քաղաքացու անձնագիր։Նախկինում օրենքի ուժով էր հանդիսանում ՀՀ քաղաքացի, նույնիսկ եթե չէր ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր։

2.Եթե երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա քաղաքացի, սակայն բացակայում է երեխայի ՀՀ քաղաքացիության որոշման համաձայնությունը, մեկ ծնողը նույնիսկ առանց մյուսի համաձայնության կարող է դիմել և ստանալ երեխային ՀՀ անձնագիր, եթե երեխան բնակվում է ՀՀ-ում։

3. Եթե երեխան ազգությաբ հայ է, սակայն երկու ծնողները ՀՀ քաղաքացիներ չեն, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե մշտական բնակության է ժամանել ՀՀ, ինչպես նաև առկա է ծնողների գրավոր համաձայնությունը երեխային անձնագիր տրամադրելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել