Գիշերամիզությունը մտցված է բանակում ծառայելու հիվանդությունների ցանկում, պատկերացնու՞մ եք այդ երեխայի ճակատագիրը 2 տարում. ԱՆդրանիկ Քոչարյան

Փետրվարի 27-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ իր և ԱԺ մշտական հանձնաժողովի մոտեցումն այն է, որ բանակում պետք է ծառայեն միայն առողջ զինվորականներ: «Հիվանդը եթե գնաց բանակ, նա կհիվանդացնի մնացածին, կամ այդ հիվանդ երեխան քիչ շանս ունի՝ առանց հոգեկան զեղումների գնալ տուն: Չկա այդպիսի թեմա: Ես իմացա ու սարսափելի բան է, որ գիշերամիզությունը բանակում ծառայելու ցանկի հիվանդությունների մեջ է մտցված: Դուք պատկերացնու՞մ եք այդ երեխայի ճակատագիրը՝ 2 տարվա ընթացքում: Ո՞վ է այս ցանկը կազմել: Ասում են, որ դա «սիմուլյացիայի» աղբյուր է: Բայց չէ որ կարող է մի դեպք լինել, որ դա «սիմուլյացիա» չլինի: Այդ երեխան արդեն դիակ է, իմացեք, կամ հոգեկան հիվանդ»,-նշեց նա և հավելեց, որ հիվանդությունների ցանկը պետք է լուրջ վերանայվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել