Ուղևորատար ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս թռիչքուղուց դուրս է եկել. Дождь

Սոցիալական ցանցերում տեսահոլովակ է հայտնվել «Շերեմետևո» օդանավակայանից, որում երևում է, թե ինչպես է Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ թռիչքուղուց դուրս հայտնվում: Այս մասին հայտնում է Дождь-ը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Օդանավակայանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ անձնակազմը և ուղևորները չեն վիրավորվել: Միջադեպից հետո Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է սկսել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել