Այսօր` փետրվարի 26-ին տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը:
Նիստին, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: