Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 20-ին հրամաններ է ստորագրել Երևանում տեղակայված մասնավոր բժշկական կազմակերպությունների կողմից բարդ ընթացակարգով ներկայացված հայտերն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և 2019 թ-ին պետական պատվեր տեղադրելու վերբերյալ:
Հրամանների համաձայն, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծ.Վարդանյանին հանձնարարվել է ՀՀ կառավարության 2004 թ-ի մարտի 4-ին N 318-Ն որոշմամբ հաստատված կարգով պետական պատվերի պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումից հետո նախապատրաստել հաստատված բժշկական հաստատությունների՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրերի նախագծերը և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրմանը:
Այսպիսով, նախարարն ամբողջությամբ բավարարել է հետևյալ կազմակերպությունների հայտերը, որոնք են.
- «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ,
- «Արամյանց» ԲԿ ՓԲԸ,
- «Էլեն-Նարե» ծննդօգնության կենտրոն ՍՊԸ,
- «Արմամաքս» ՍՊԸ,
- «Միբս» ՍՊԸ:
Ինչպես նաև, Վանաձոր քաղաքում տեղակայված «Լոռիմեդ»բժշկական կենտրոնը: