Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր լաբորատոր սարքավորումներ՝ ավագ դպրոցներին
Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք 100 ավագ դպրոցի տրամադրել շուրջ 300 լաբորատոր սարքավորումներ, որոնք մեր սաների համար առավել հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության դասաժամերը։
Կրթական գործընթացի արդյունքում մեր երեխաների շրջանում քննադատական մտածողության, վերլուծական ու ստեղծագործական հմտությունների զարգացումը նախատեսվում է կառավարության ծրագրով, և համապատասխան կրթական միջավայրի ձևավորումը այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է լինելու»։