Փետրվարի 23-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» ախտորոշումով Փափազյան փողոցի 27 հասցեի մոտից բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Ռուբեն Ն.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 17.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Խաչիկ Խ.-ն և խոստովանական բացատրությամբ հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ին, Վ.Փափազյան փողոցի 27 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է Ռուբեն Ն.-ին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: