Lուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում և առաջարկում թմրամիջոց պարունակող կոնֆետներ. Նելլի Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն:

Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել