Ջրամբարից հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները:
Այս մասյին հայտնում են Քննչական կոմիտեից:

2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն  ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել