Կենտորանական բանկից հայտնում են, որ ԿԲ խորհրդի փետրվարի 19-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Արտյոմ Ղահրամանյանին տրամադրված՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի փողոց, թիվ 51 շենքի թիվ 61 տարածք հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 160 լիցենզիան (տրված՝ 22.06.2009թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
Ա/Ձ Արտյոմ Ղահրամանյանի և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: