Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը դեկտեմբերի 21-ին 2 հրաման է ստորագրել, որով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և որակյալ կատարելու համար նախարարության աշխատողների նկատմամբ կիրառել է խրախուսանք՝ միանվագ դրամական պարգևատրում՝ համաձայն հավելվածի: Սակայն կայքում հրապարակված թե՛ առաջին, թե՛ երկրորդ հրամանում հավելվածները բացակայում էին:
Հավելվածների վերաբերյալ Իրավաբան.net-ի հարցմանը նախարարությունը պատասխանել է, որ 2018 թվականին բոլոր աշխատակիցները պարգևատրվել են ըստ իրենց աշխատած ժամանակի համամասնության: Պարգևատրման ընդհանուր ֆոնդը էլ կազմել է 24.030.000 ՀՀ դրամ: