ՀՀ օրենքը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը սահմանում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը՝ ներառյալ եկամտային հարկը։
Համաձայն օրենքի՝ սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձի չափը կազմում է 1 միլիոն 58 հազար 240 դրամ աշխատավարձ:
Վճռաբեկ դատարանի նախագահինը՝ 992 հազազ 100 դրամ:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և սահմանադրական դատարանի անդամի/դատավորի աշխատավարձը՝ 793 հազար 680 դրամ:
Վերաքննիչ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձերը՝ 760 հազար 610 դրամ:
Վարչական դատարանի նախագահի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի աշխատավարձերը՝ 727 հազար 540 դրամ:
Վարչական դատարանի դատավորի և առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը՝ 661 հազար 400 դրամ: