8֊ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին, ժամը 15:30–ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:

Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել