Կրթության և գիտության նախարարն ու բուհերի խորհրդների նորընտիր նախագահները թեյի սեղանի շուրջ հանդիպում են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Երեկ տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի հավաք: Մատենադարանի նախասրահում հանդիպեցի Հայաստանի՝ պետության կողմից հիմնադրված բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահաներին:
Յուրաքանչյուրիս համար այս հանդիպումը կարևոր էր, քանի որ առկա խնդիրների համատեղ քննարկումը թույլ է տալիս դրական փորձն անմիջապես կիրառել մյուս բուհերում»,-գրում է Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նաև նշել է, որ այս հանդիպումներն անցկացվելու են պարբերաբար:
