Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է. Թևան Պողոսյան

Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը հայտնել է, որ իր, Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

«2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցիներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»,-նշել է նա։

Թևան Պողոսյանին պատասխանել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Ինժեներական աշխատանքները մշտական են ու չի կարող լինել այնպես, որ մերոնք գործ չանեն։ Իսկ կրակելը իրենք միշտ էլ ավելի շատ են կրակել։ Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել ու ոչ մի թիրախային կրակոց անպաֆասխան չի կարող մնալ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել